Պատմական հնավայրերի հետքերով, Էրեբունի, Կարմիր բլուր

Էրեբունի թանգարանը

Երևանի ամենակարևոր թանգարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1968 թ-ին Արին Բերդի բլրի վրա, որի տեղում մ.թ.ա. 782 թ էրեբունի ամրոցն էր:

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ։ Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։

Թանգարանում է գտնվում նաև ամրոցի մանրակերտ տարբերակը ։

Գտնվել են նաև տարբեր սեպագիր արձանագրություններ , որոնք փաստում են Էրեբունիի և Ուրարտու քաղաքի լինելը։

Սեպագրի վերծանում; Խալդի աստծո մեծությամբ, Մենուան՝ Իշպուինի որդին այս ջրանցքն անցկացրեց , Մենուայի ջրանցք անվամբ (կոչեց)։շ

Գտնվել են նաև տարբեր թասեր, կավե անոթներ որտեղ պահվել են տարբեր հացահատիկներ, չորացված ածուխ և գինի։

Պահպանվել են փայտի տեսակներ երենցով ամրոցի շրջակայքում կառուցված են եղել բոքրիկ կառույցներ։

Գտնվել են նաև տարբեր քարեր տարբեր պատկերներով , որոնք նախկինում օգտագործվել են որպես կուռքեր և նրանց երկրպագություն են մատուցել։

Գտնվել են նաև հագուստի կտորներ կամ դետալներ, նույնիսկ կենդանիների։

Այսքանով ավարտելով այցը Էրեբունի թանգարան ուղևորվեցինք կարմիր բլուր։

Կարմիր բլուրում դեռևս շարունակում էին իրականացվել պեղումներ այնտեղ գտել էին ավելի քան 281 դամբարան ։

Սա պեղումների ժամանակ հայտնաբերված 40-45 տարեկան կնոջ դամբարան է։

Այժմ պատրաստվում են այսպիսի աղյուսներ որպեսզի կատարվի բերդի վերականգնումը։

Այստեղ եղել է պահակակետը։

Սա հրդեհից առաջացած կարմիր կավն է ։

Ձորից ահա այսպիսի տեսարան է ։

Այնտեղ նաև հայտնաբերվել է նման տարածքներ որոնք պետությունը տրամադրում էր հասարակ ժողովրդին այն գտնվում էր ամրոցից դուրս։

Leave a comment